Ներկայումս ՀՀ-ում կարևորագույն խնդիրներից մեկը գործազրկության խնդիրն է։ Մի կողմից երկրում կան բազմաթիվ գործազուրկներ,ովքեր չեն կարողանում իրենց համապատասխան աշխատանքը գտնել, մյուս կողմից գործատունները, թափուր պաշտոնների մասին հայտարարություններ տալով, հաճախ չեն կարողանում գտնել իրենց պահանջներին համապատասխան աշխատակիցների: Ինտերնետի զարգացվածության ներկայիս պայմաններում ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում աշխատանքի որոնման կայքերը: Սակայն դրանք մասամբ են լուծում իրենց խնդիրը, քանի որ ունեն երկու հիմնական թերություն.
Աշխատանքի շրջանակներում անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրային միջոցներ, որոնք կներդրվեն աշխատանքի որոնման կայքում, հնարավորություն կտան աշխատանք փնտրողներին ավելի հեշտ գտնել իրենց հարմար աշխատանքը, ինչպես նաև գիտելիքների ստուգման հնարավորություններ կնձեռնեն : Եթե աշխատանք որոնողի գիտելիքները համապատասխանեն գործատուի պահանջներին, ապա նրա CV-ի հետ միասին գործատուին կուղարկվեն նաև կայքի կողմից երաշխավորումները, այսպիսով հեշտացնելով թե գործատուի, և թե աշխատանք որոնողի խնդիրը
Մեր կյանքում աշխատանքը շատ կարևոր գործոն է հանդիսանում: Արդի պայմաններում երիտասարդները շատ մեծ դժվարությամբ են ցանկալի աշխատանք գտնում։ Ժամանակակից տեխնոլոգիաների արագընթաց զարգացման շնորհիվ մարդիկ հնարավորություն են ունենում օգտվել ցանկացած աշխատանքային կայքերից և ուսումնասիրել ցանկացած բնագավառի աշխատանք, սակայն շատ քչերն են կարողանում գտնել իրենց ցանկալի աշխատանքը։ Բոլոր ընկերություններում աշխատանքի ընդունվելուց գործատուները երաշխիք չեն տալիս կայք դիմած քաղաքացիններին և վստահ չեն, որ վերջիններս լիովին կհամապատասխանեն տվյալ թափուր պաշտոնին։ Դիտարկենք մի հանգամանք` ցանկացած դիմող քաղաքացի, ուղարկելով իր CV-ին, մինչ ընդունվելն անցնում է հարցազրույց և եթե բարեհաջող ավարտ է ունենում, ապա ընդունվում է աշխատանքի։ Իսկ արդյո’ք դա ամենալավ տարբերակն է: Այս շրջանակներում պետք է մշակվի այնպիսի ծրագիր, որի շնորհիվ ցանկացած քաղաքացի հնարավորություն ունենա գտնել իր գիտելիքներին համապատասխան աշխատանք` շատ արագ ու հուսալի։ Տվյալ ծրագրի շնորհիվ ցանկացած դիմող և գործատու բավականին վստահ կլինեն, որ իրենց շահերն ապահովված են, ինչպես նաև կկրճատվի աշխատանքի ընդունման և թափուր աշխատատեղի համար ծախսված ավելորդ ժամանակը ։ Ծրագրի գործողությունները կայանում են նրանում, որ ցանկացած քաղաքացի, ըստ իր բնագավառի, ըստ իր գիտելիքների պաշարի, կկարողանա գտնել հարմար և արդյունավետ աշխատանք։ Ծրագիրն ինտերնետային կայքի բոլոր այցելուներին հնարավորություն կտա հեշտությամբ գտնել իրենց գիտելիքներին համապատասխան աշխատանք` անցնելով օնլայն հարցազրույց` ըստ իրենց ընտրած բնագավառի։ Ցանկացած այցելու հնարավորություն կունենա գրանցվել և գրել իր հայտարարություններն ու առաջարկությունները, ինչպես նաև ձեռք բերել մեծ գիտելիքների պաշար` օգտվելով կայքի մեծ գրադարանից` ըստ ընտրած բնագավառի։ Կայքը հնարավորություն է ընձեռում ցանկացած այցելուի` ընտրել իր գիտելիքներին համապատասխան աշխատանք։
Սիրելի ընկերներ, մշակվել է մի մեթոդ որ կփոխի մեր գործընթացը և հնարավորություն կընձեռնի շուտափույթ գտնել գիտելիքներին բավար չափով աշխատանք։ Անցնելով օնլայն հարցազրույց, կարող ենք գտնել ձեզ հարմար աշխատանք։ Ունենալով մեծ բազա և գիտելիքների մեծ պաշար կկարողանանք շատ հեշտորեն գտնել աշխատանք և կարճ ժամանակում անցնել աշխատանքի:
0Մեկնաբանություն